1000х90.jpg (78 KB)

ԿԳ նախարարությունը պարզաբանումներ է տալիս մանկավարժների աշխատավարձերի բարձրացման հարցի վերաբերյալ

Armenpress 00:00, 14 Փետրվար, 2007
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հետ կապված որոշ պարզաբանումներ է անում` հաշվի առնելով այս ամենի վերաբերյալ վերջին օրերին մամուլում տեղ գտած հրապարակումները եւ նախարարությանն ուղղված մանկավարժների դիմումները: 2007 թվականի պետբյուջեով հանրակրթական հաստատությունների մանկավարժների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը, լրիվ ծանրաբեռնվածության համարժեքով հաշվարկած, բարձրացել է 27 տոկոսով` հասցվելով մինչեւ 74 հազար դրամի: Նշված չափի աշխատավարձը վճարվում է մի շարք պայմանների առկայության պարագայում` ներառելով ուսուցչի ծանրաբեռնվածությունը (22 ժամ), դասարանների միջին խտությունը (21,8), աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը: Հանրապետության միջին այս ցուցանիշը տարբեր մարզերի, ինչպես նաեւ Երեւանի համայնքների առանձին դպրոցներում տարբեր են, ինչի պատճառով էլ ստեղծվում են տարբեր ýինանսական հնարավորություններ` այդ թվում նաեւ աշխատավարձերի բարձրացման համար: Միջին ամսական աշխատավարձի մեջ ներառվում են նաեւ նրանց վճարվող բոլոր հավելավճարները` դասղեկությունը, տետրերի ստուգումը, մեթոդ- միավորման նախագահությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am