1000х90.jpg (78 KB)

Էջմիածնի մի շարք զորամասերի 24 զինծառայողներ ՊՆ կողմից ստացան նոր բնակարաններ

Armenpress 00:00, 17 Ապրիլ, 2007
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի մի շարք զորամասերի 24 զինծառայողներ` սպաներ եւ ենթասպաներ, այսօր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստացան նոր` երկու եւ երեք սենյականոց բնակարաններ: Դրանք զինծառայողներին հանձնվեցին ՊՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանի հրամանի համաձայն: Բնակարանամուտի կապակցությամբ զինծառայողներին շնորհավորելու էր եկել պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանը: «Բնակարանային խնդրի լուծումը, հույս ունեմ, նոր ուժ կհաղորդի ձեր ծառայությանն ու մեր զինված ուժերին: Տարեցտարի ավելանում են բնակարանաշինության ծավալները ՀՀ զինված ուժերում. եթե 2000 թ-ին շահագործման էր հանձնվել 64 բնակարան, 2001թ-ին` 106, ապա 2006թ-ին` 346: Բնակարաններ են հանձնվել ոչ միայն Երեւանում, այլեւ Իջեւանում, Դիլիջանում, Սիսիանում ու Կապանում տեղակայված զորամասերի զինծառայողներինե,- ասաց Մ. Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վաղը եւ ապրիլի 20-ին Երեւանում եւս չորս նոր շենք կհանձնվի զինծառայողների ընտանիքներին: «2007թ-ին բնակարանային շինարարության ծրագրում ընդգրկված են հանրապետության գրեթե բոլոր մարզերը, եւ նախատեսվում է շահագործման հանձնել մոտ 400 բնակարան, որից 35 տոկոսը` Երեւանում, մնացածը` մարզերումե,- ավելացրեց Մ. Հարությունյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am