Ստեփանավանում կգործի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

Armenpress 00:00, 10 Օգոստոս, 2006
ՎԱՆԱՁՈՐ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Ստեփանավանում այս ուսումնական տարվանից կհիմնադրվի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Այն երեւանյան ակադեմիայի մասնաճյուղը չի լինելու, այլ գործելու է որպես ինքնուրույն բուհ: Երեւանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարարական ծառայության փոխգնդապետ Համլետ Մաթեւոսյանի հավաստմամբ, այն հիմնադրվելու է Ստեփանավանում, քանի որ այստեղ է գործում հանրապետական նշանակության «Լոռեե փրկարարական ջոկատը, որի զարգացումը, ըստ Հ. Մաթեւոսյանի, անհրաժեշտություն է դարձել: Ստեփանավանի ակադեմիայի ռեկտոր կլինի ջոկատի նախագահ Արմեն Առաքելյանը: Այստեղ կդասավանդեն «Լոռեե-ի, Լոռու մարզային փրկարարական վարչության եւ այլ մասնագետներ: Ուսուցումը կլինի վճարովի, սակայն երեւանյան բուհի համեմատությամբ` առավել մատչելի: Ակադեմիայի լավագույն շրջանավարտները կապահովվեն աշխատանքով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am