Օծվել է Ներքին Չարբախի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը

Armenpress 00:00, 12 Սեպտեմբեր, 2005
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սբ Խաչի տոնին` սեպտեմբերի 11-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը օծել է Ներքին Չարբախի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը: Ինչպես տեղեկացանք Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից, օծման արարաղությանը ներկա են եղել հոգեւորականներ, համայքնի բնակիչներ, եկեղեցու բարերարներ, վարպետներ: Սբ Խաչ եկեղեցու արտաքին աշխատանքներն ավարտված են: Եկեղեցին կառուցվում է 1996թ-ից: «Սուրբ Երրորդությունե բարեգործական ընկերության խորհրդի նախագահ, եկեղեցու բարերար Խաչիկ Վարդանյանը խոստացել է, որ հաջորդ տարի` Սուրբ Խաչի տոնին կավարտվեն նաեւ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները, եւ համայքնի բնակիչները կկարողանան կանոնավոր մասնակցել ժամերգությունների, սբ պատարագների: «Սբ Խաչի տոնը մեր համայքնի համար պետք է դառնա ուխտի օրե,- նշել է Սբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Անուշավան քահանա Կոշեցյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am