1000х90.jpg (78 KB)

Հայաստանի Լեռնամետալուրգիայի ինստիտուտը կատարում է Չիտայի մարզի Չինեյ հանքավայրի շահագործման նախագծային աշխատանքները

Armenpress 00:00, 17 Մայիս, 2005
ԵՐԵՎՍՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Հայաստանի Լեռնամետալուրգիայի ինստիտուտը նախագծային աշխատանքներ է կատարում Ռուսաստանի Չիտայի մարզի Չինեյ հանքավայրի շահագործման համար: Պղնձի բաց հանքի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորման եւ երկրաբանական հետազոտական աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաեւ հարստացուցիչ ýաբրիկայի շինարարական աշխատանքներ: Ինստիտուտի տնօրեն Սահակ Արզումանյանի խոսքերով, տարեկան 1 մլն տ արտադրողականությամբ հանքը կարելի է շահագործել 10 տարի: Նախագծային աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին, դրանց իրականացման համար ինստիտուտին հատկացվել է 170 հազար դոլար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am