Բացվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշարձանը

Armenpress 00:00, 1 Հունիս, 2005
ԵՐԵՎԱՆ,1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7 այգիներում տեղադրված 60 քանդակների շարքն այսօր համալրվեց եւս մեկով: Համայնքի Երիտասարդության զբոսայգում բացվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշարձանը: Արարողությանը ներկա Էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երեւանի քաղաքապես Երվանդ Զախարյանը, համայնքի թաղապետի թեկնածու Աղվան Գրիգորյանը եւ բանաստեղծի զավակները: Ա. Մարգարյանը շնորհավորելով ներկաներին, նշեց, որ Հովհաննես Շիրազը հայ ազգի լավագույն զավակներից մեկն էր, ով կուզենար տեսնել Հայաստանի անկախությունը, ազգային զարթոնքը: «Մենք այսօր նրա երազանքների իրագործման, նրա ցավին լուծում տալու ճանապարհին ենքե, -ասաց վարչապետը: Հուշարձանի կառուցումը հնարավոր է դարձել վարչապետի անմիջական աջակցությամբ, ով հոգացել է հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ ýինանսավորման 50 տոկոսը: Ե. Զախարյանի խոսքերով, ցանկալի է, որ նման միջոցառումները հաճախակի լինեն ոչ միայն այս համայնքում, այլ քաղաքի բոլոր 12 մյուս համայնքներում: Համայնքի թաղապետարանի եւ բնակիչների ջանքերով Մալաթիա-Սեբաստիայում 63 հազ. քառակուսի մետրի վրա նոր այգիներ են կառուցվել, տնկվել է 15 հազ. 500 ծառ: Բանաստեղծի որդին եւ հուշարձանի քանդակագործ Արա Շիրազը նշեց, որ աշխատանքը հեշտ էր, քանի որ ինքը զգում է նյութը եւ հիշում, ինչպես հոր, այնպես էլ իր անցած ուղին: Նշենք նաեւ, որ առաջիկայում համայնքում կտեղադրվի նաեւ Վահան Տերյանի հուշարձանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am