Գեղասահորդ Վազգեն Հազրոյանը այսուհետ ներկայացնելու է Ռուսաստանը


ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Անաստասիա-Գրեբենկինա-Վազգեն Հազրոյան գեղասահքի զույգը միջազգային մրցումներում ներկայացնելու է Ռուսաստանը: Ըստ Վազգեն Հազրոյանի, նրանք բավականին լուրջ մտադրություններ ունեն, մասնավորապես մեդալի են հավակնում արդեն մոտակա միջազգային մրցումներում: Նախկինում Վ.Հազրոյանը հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո, մասնավորապես, ամերիկուհի Տիýանի Հայդնի հետ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am