Արա Աբրահամյանին շնորհվել է üրանսիայի բարձրագույն պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշան

Armenpress 00:00, 28 Հուլիս, 2005
ՓԱՐԻԶ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üրանսիայի նախագահ Ժակ Շիրակը չորեքշաբթի օրը դեկրետ է ստորագրել հայտնի հասարակական գործիչ, գործարար, «Ռուսաստանի հայերի միությանե նախագահ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին üրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ Պատվո լեգեոնի շքանշանով, պարգեւատրելու մասին: «Արա Աբրահամյանը շատ բան է արել ռուս-ýրանսիական կապերի զարգացման համար,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է üրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեեւը:- Նա համանախագահն է «Ռուս-ýրանսիական երկխոսությունե հասարակական ընկերակցության, որն ստեղծվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ժակ Շիրակի նախաձեռնությամբե: «Արա Աբրահամայանը օժանդակել է Մեծ հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ փարիզյան Պեր Լաշեզ գերեզմանատանը խորհրդային զինվորի հուշարձան կանգնեցնելուն, նա կազմակերպել է արգասաբեր երկկողմ գործարար համաժողովներ, ինչպես նաեւ ռուսական կինոյի փառատոնը Նորմանդիայի Օնýլեր քաղաքումե,- նշել է Ավդեեւը: Պատվո լեգեոնի շքանշանը 1802 թվականին սահմանել է Նապոլեոնը: Պարգեւը շնորհվում է üրանսիայի հանդեպ մեծ վաստակի համար եւ ունի հինգ աստիճան:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am