1000х90.jpg (78 KB)

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը

Armenpress 16:49, 6 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

«Մենք խոր մտահոգությամբ ենք ընդունում իրադարձությունների այս զարգացումը, որը հղի է լայնամասշտաբ ռազմական առճակատման վերսկսմամբ և Գազայում առանց այդ էլ վատ հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի»,- ասված է հայտարարությունում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am