Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը

Armenpress 13:43, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան շենքի վրա հարձակման կապակցությամբ։

Ջեյհուն Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։

Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ օգոստոսի 4-ին հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ' հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am