«Երևանը» պարզեց իր մրցակիցներին ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում

Armenpress 17:41, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նախնական փուլում «Երևան» ֆուտզալի ակումբն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Հելվեցիա Լոնդոն» (Անգլիա), «Պետրո-վ» (Լատվիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները։ 

Հանդիպումները կկայանան օգոստոսի 23-28-ը՝ Երևանում։ 

Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու և նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի հիմնական փուլի 7-րդ խմբում, որտեղ կմրցի «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Չիտա դի Էբոլի» (Իտալիա) թիմերի և նախնական փուլի A խմբի հաղթողի հետ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am