Հունիսին ՉԺՀ-ի արժութային պահուստները կրճատվել են 2020 թվականի մարտից մինչեւ նավազագույն ծավալներ

Armenpress 16:39, 7 Հուլիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) արժութային պահուստները հունիսին կրճատվել են 1,81 տոկոսվ եւ կազմել 3,071 տրիլիոն դոլար: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Արժութային վերահսկողության պետական վարչության ղեկավարի տեղակալ Վան Չունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած ամսին դրանք կրճատվել են 56,5 միլիարդ դոլարով: Արժութային պահուստների ընթացիկ ծավալը դարձել Է նվազագույնը 2020 թվականի մարտից ի վեր: Վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին ՉԺՀ-ի Կենտրոնական բանկը արժութային պահուստներն ավելացրել Է 3,5 տոկոսով՝ մինչեւ 3,22 տրիլիոն դոլար, իսկ 2021-ին՝ եւս 1 տոկոսով՝ մինչեւ մոտավորապես 3,25 տրիլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am