1000х90.jpg (78 KB)

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին ամփոփեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները

Armenpress 14:41, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ,  7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը և Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփեցին մրցաշարի արդյունքները:

«Հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 10 մարզիկով: Թիմային հաշվարկում մենք երկրորդ ենք. ունենք երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ առաջնությունը լավ ստացվեց: Սակայն կարող էին ավելի հաջող հանդես գալ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Հավաքականի մարզիչ Արմեն Մալխասյանը  գոհացուցիչ է համարում Եվրոպայի առաջնությունում գրանցված արդյունքները: «Մեր մարզիկներից որոշները կարող էին ավելի լավ արդյունք գրանցել, սակայն հիմա ձգտելու ենք առավել հաջող մասնակցություն ունենալ հաջորդիվ կայանալիք մրցաշարերում»,-ասաց նա:

Մարզչական շտաբի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ ռուս և բելառուս մարզիկների բացակայությունը չի նվազեցրել մրցակցությունը մեդալների համար պայքարում:

Հավաքականի անդամները, որոնք մեդալակիր են դարձել Եվրոպայի առաջնությունում, առաջնահերթ են համարում օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունում լավ արդյունքներ գրանցելը:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներն են` Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը, արծաթե մեդալ է նվաճել Հարություն Հովհաննիսյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Հայկ Աբրահամյանը:

Մանրամասները` տեսանյութում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am