Թուրքիան և Իսրայելը 71 տարի անց ավիացիոն համաձայնագիր կստորագրեն

Armenpress 13:58, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Իսրայելը հուլիսի 7-ին համաձայնագիր կստորագրեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Երկկողմ փաստաթուղթը կստորագրվի 71 տարվա մեջ առաջին անգամ։

«Նոր համաձայնագիրը կամրապնդի հարաբերությունները Անկարայի հետ և թույլ կտա իսրայելական ավիաընկերություններին վերսկսել թռիչքները դեպի Թուրքիա։ Նման փաստաթուղթ ստորագրվում է առաջին անգամ` 1951 թվականից ի վեր »,- ասվում է ասված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթի ստորագրումը համաձայնեցվել է Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչության և թուրքական կառույցների միջև բանակցությունների ընթացքում, ինչպես նաև տրանսպորտի նախարարությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներից հետո:

Համաձայնագրի շրջանակներում կվերսկսվեն թուրքական ընկերությունների թռիչքները դեպի Իսրայել, ինչպես նաև իսրայելական ընկերությունների թռիչքները դեպի թուրքական օդանավակայաններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am