Գեղարքունիքի մարզում մեկնարկեց «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների եւ քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագիրը

Armenpress 13:38, 7 Հուլիս, 2022

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքում տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների եւ քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում»  ծրագրի շնորհանդեսը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների եւ քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում»  ծրագրի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատասխանատու Լիաննա Ասոյանը,  ծրագիրն օժանդակելու է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, երիտասարդներին, ակտիվ քաղաքացիներին՝ ավելի արդյունավետ կերպով  կամավորության, գիտելիքի եւ փորձի, նրանց հետաքրքրությունը բարձրացնելու միջոցով ներգրավել հանրային որոշումների կայացման եւ ժողովրդական նախաձեռնություններում։ Այս ծրագիրն աջակցելու է Հայաստանյան քաղաքացիական եւ հասարակական կազմակերպություններին՝  դառնալ ավելի դիմակայուն, լինել հաշվետվողական եւ նորարար։

«Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն  կներգրավվեն կարողությունների զարգացման գործողություններում, ֆորումներում, համատեղ գործողություններում, ծրագիրը կխթանի կամավորականության զարգացմանը, երիտասարդների ներգրավմանը առաջնորդության զարգացման դասընթացներին, սոցիալական նորարարական ծրագրերի իրականացմանը:

Կտրամադրվի շուրջ 700.000 եվրո դրամաշնորհ՝ ուղղված ՔՀԿ-ների եւ ոչ ֆորմալ խմբերի կողմից տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Հանդիպմանը հրավիրված էին  գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ինչպես Երեւանից, այնպես էլ Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերից, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, բուհերից եւ զանգվածային լրատվության միջոցներից։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ եւ «ՆԵՖ Բելգիա», «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի մասնակցությամբ եւ ջանքերով»,-ներկայացրեց Լիաննա Ասոյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am