«Արարատ»-ը ձգտելու է «Շկենդիա»-ի դեմ երկու խաղերում լավ արդյունքի հասնել

Armenpress 09:52, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հուլիսի 6-ին Սկոպյեում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ հնարավորինս լավ ուսումնասիրել են մրցակից թիմին` «Շկենդիային», ու պատրաստ են երկխաղյա դիմակայությանը։

«Շկենդիայից կառանձնացնեմ ենթահարձակվող Ֆերհան Հասանիին, եզրային պաշտպան Մևլան Մուրատիին և կենտրոնական հարձակվող Սիդրիտ Գուրիին:

Տեղյակ ենք, որ վերջին 5 տարում 3 անգամ չեմպիոն են դարձել և եվրագավաթներում բավականին լավ հաջողություններ ունեն՝ ընդհուպ հասնելով մինչև փլեյ-օֆ, որտեղ հանդիպել են «Տոտենհեմի» և «Միլանի» նման թիմերի, որոնց պարտվելով լքել են պայքարը։ Ամեն ինչ կանենք, որպեսզի երկու խաղի արդյունքում դուրս գանք հաջորդ փուլ և ըստ դրա կընտրենք մարտավարություն յուրաքանչյուր խաղի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատի» գլխավոր մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ»-ը հուլիսի 7-ին կմրցի «Շկենդիա»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am