Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հունիսին ծնվել է 106 երեխա

Armenpress 17:27, 6 Հուլիս, 2022

ԳԱՎԱՌ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիս ամսին լույս աշխարհ են եկել 106 երեխա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հունիսին գրանցված ծնունդներից 59-ը տղաներ են, 47-ը՝ աղջիկներ:

40 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը,  20 –ը ՝ Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի տեղեկություններով՝ 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 տղա, 60 աղջիկ։

Խոսրով Խլղաթյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am