1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին

Armenpress 16:51, 6 Հուլիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը  Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի  ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,-հավելեց նա:

Կարեն Սարուխանյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2021 սեպտեմբեր - դեկտեմբեր), 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ 2021 թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գյումրու տարածքային խորհրդի նախագահ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am