1000х90.jpg (78 KB)

 Ճապոնիայի, Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարները եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը կարող են հանդիպել Բալիում. Yomiuri

Armenpress 10:11, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարող են եռակողմ բանակցություններ վարել Բալիում G20-ի արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների հանդիպման հարթակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Թերթի տվյալներով՝ ներկայումս կողմերը կատարում են համապատասխան համաձայնեցումներ հուլիսի 7 – 8-ը կայանալիք հանդիպման վերաբերյալ: Բանակցությունների գլխավոր թեման, ինչպես սպասվում Է, կդառնան ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային ծրագիրը եւ հակազդման միջոցները դրա դեմ:

Միեւնույն ժամանակ հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Ճապոնիայի եւ Չինաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդնպումը, հավանաբար, չի կայանա, իսկ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարների երկկողմ շփումը կարող Է լինել սոսկ չ պաշտոնական մակարդակով:

Հունիսի վերջին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահներ Ջո Բայդենը եւ Յուն Սոկ Յոլը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակներում անցկացրել են հինգ տարվա ընթացքում առաջին եռակողմ հանդիպումը բարձր մակարդակով: Այն ժամանակ նրանք համաձայնության են եկել համագործակցել ԿԺԴՀ-ի խնդրի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am