Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում է

Armenpress 10:08, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը Իտալիայից Յանիկ Սիներն էր: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առաջին երկու սեթերում զիջեց համապատասխանաբար 5-7 և 6-2 հաշիվներով: Սակայն հաջորդիվ սերբ թենիսիստը կարողացավ բեկել խաղի ընթացքը ու երեք սեթերում հաղթեց մրցակցին համապատասխանաբար 6-3. 6-2, 6-2 հաշիվներով:

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am