Պակիստանում հորդացումների զոհերի թիվը հասել է 25-ի

Armenpress 09:28, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 25 մարդ Է զոհել եւ 35-ը տուժել անձրեւային հորդացման հետեւանքով, որի պատճառը տեղատարափ անձրեւներն են Պակիստանի Բելուջստանի արեւմտյան նահանգում:

Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Daily Times թերթը՝ վկայակոչելով մի մասնավոր հեռուստաալիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնում Է թերթը, նահանգի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության ղեկավարն ասել Է, որ զոհվածների թվում կա նաեւ չորս երեխա: Daily Times-ի տվյալներով՝ տարերային աղետի պատճառով ամենամեծ վնասը հասցվել Է նահանգի մայրաքաղաք Քվետային:

Իր հերթին, Բելուջստանի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրություն սահմանել մայրաքաղաքում՝ ընթացիկ իրավիճակի դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am