Եգիպտոսում ՀՀ դեսպանը Գերագույն իմամի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Armenpress 20:35, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 4-ին հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ատ-Տայիբի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը շնորհավորել է Գերագույն իմամին Այդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։ Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թանգարան-ինստիտուտ Մատենադարանի և ալ-Ազհարի համալսարանի միջև ստեղծել համագործակցություն՝ Մատենադարանի արաբերեն և արաբատառ հազարավոր ձեռագրերը ուսումնասիրելու և պահպանելու նպատակով։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

ՀՀ դեսպանը և գերագույն իմամն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների պատմությանը՝ ընդգծելով հայ համայնքի դերակատարությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև՝ Եգիպտոսի պետականաշինության գործում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am