ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ ծրագրի շուրջ

Armenpress 17:24, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլինը:

«Հույս կար, որ իրանական պատվիրակությունը ցանկություն կցուցաբերի վերադառնալ համաձայնագրին, սակայն նրանք չկարողացան պատասխան տալ, այդ հնարավորությունը կորավ: Մենք կարծում ենք, որ Իրանը դեռ հիմնարար որոշում չի կայացրել՝ երկիրը շահագրգռված է համաձայնագրի երկարաձգմամբ, թե ոչ, բայց նրանք պետք է որոշեն այս հարցը, քանի որ մի օր համաձայնագիրը կարող է անցյալում մնալ»,- ասել է Մալլին։

Ամերիկացի հատուկ բանագնացը նաև նշել է, որ Իրանը շատ ավելի մոտ է միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութի ձեռքբերմանը, ինչը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի և նրա գործընկերների համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am