Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք

Armenpress 17:05, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 5-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 655 հազար 221 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 95 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 հազար 811 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am