Լիտվան ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Armenpress 16:40, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիոն եվրո կփոխանցի երկրի վերականգնման աշխատանքների համար: Կիևին օգնելու համար Վիլնյուսի ծախսած միջոցների ընդհանուր գումարը գերազանցում է կես միլիարդ եվրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով Լիտվայի  վարչապետ Ինգրիդա Շիմոնիտենի հայտարարությանը։

«Ուկրաինային Լիտվայի օգնության և Ուկրաինայից փախստականներին աջակցության ծավալը մեր երկրում գերազանցում է կես միլիարդ եվրոն: Լիտվան լրացուցիչ տասը միլիոն եվրո կփոխանցի Ուկրաինայի Ազգային բանկին անհապաղ վերականգնման աշխատանքների համար», - ասվում է Լիտվայի վարչապետի  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am