Ռուսական գազի մասնաբաժինը Եվրոպայում այս տարի կարող է լինել ամենացածրը վերջին 20 տարվա ընթացքում

Armenpress 12:27, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները Եվրոպա այս տարի կարող են նվազել 45%-ով՝ հասնելով 80 միլիարդ խորանարդ մետրից պակասի, մինչդեռ ԵՄ հեղուկացված բնական գազի մատակարարումը կավելանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին  հայտնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ):

2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունից գազը, ըստ ՄԷԳ-ի, ապահովել է Եվրոպայի կարիքների մոտ 40%-ը։

«Մեր կանխատեսումն այն է, որ ռուսական մատակարարումները ԵՄ կնվազեն ավելի քան 55%-ով մինչև 2025 թվականը՝ համեմատած 2021 թվականի մակարդակի հետ, իսկ Ռուսաստանը կբավարարի ԵՄ գազի կարիքների 20%-ը», - ասվում է ՄԷԳ-ի զեկույցում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am