Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է

Armenpress 11:46, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի՝ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Նադալի մրցակիցը Նիդերլանդներից Բոտիչ Վան դե Զանգշուլպն էր: 2 ժամ 21 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Նադալն առավելության հասավ երեք սեթերից հետո՝ 6:4, 6:2 ,7:6 հաշվով: Քառորդ եզրափակիչում իսպանացու մրցակիցը Թեյլոր Ֆրիցն է ԱՄՆ-ից: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և խառը զույգեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am