1000х90.jpg (78 KB)

Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել․ 04-07-22

Armenpress 11:09, 5 Հուլիս, 2022

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 31097.26 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3825.33 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 11127.85 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am