Նիդերլանդներում երեխա է վարակվել կապիկի ծաղիկով

Armenpress 21:50, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նիդերլանդներում առաջին անգամ երեխա է վարակվել կապիկի ծաղիկով:

Վարակվածների ընդհանուր թիվը 352 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի առողջապահության ազգային ինստիտուտը:

Վարակված երեխան դպրոցական տարիքի է: Թե ինչպես է նա վարակվել, ինստիտուտին հայտնի չէ, սակայն գերատեսչությունում հայտնել են, որ երեխայի նկատմամբ սեքսուալ բռնության վերաբերյալ կասկածներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am