Անկարան հայտարարել է Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների միջև բանակցությունների մասին

Armenpress 21:20, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը:  Հանդիպմանը մասնակիցները մտքեր են փոխանակել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հարցը։ Պատվիրակություններում ներգրավված պաշտոնյաների մասին մանրամասներ  չեն հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am