Մեծ Բրիտանիան մշակում Է Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը. Թրաս

Armenpress 10:25, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան հավանություն Է տալիս պատժամիջոցների ներքո հայտնված ռուսական ակտիվների բռնագրավմանը հօգուտ Ուկրաինայի եւ այս պահին մշակում Է այդ հարցը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը, որի խոսքը կիրակի երեկոյան իր կայքում հրապարակել Է The Guardian թերթը:

«Ես հավանություն եմ տալիս այդ գաղափարին, եւ մենք համատեղ ուսումնասիրում ենք այդ հարցը: Կանադայում հենց նոր ընդունել են համապատասխան օրենք: Մենք այդ հարցով զբաղվում ենք Ներքգործնախարարության եւ ֆինանսների նախարարության հետ, բայց ես որոշակիորեն հավանություն եմ տալիս այդ գաղափարին: Անհրաժեշտ Է միայն լավ մշակել այդ հարցի բոլոր մանրամասնությունները»,- ասել Է Թրասը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանայի խորհրդարանն «ամենայն հավանականությամբ» կընդունի նոր օրենք, որը թույլ տա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, սակայն նախարարը հավելել Է, որ օրենսդրության մեջ ուղղումներ մտցնելու անհրաժեշտություն կարող Է չզգացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am