Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը հուլիսի 4-ին կդադարեցվի

Armenpress 11:12, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 4-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ փողոցների առանձնատների, 1-ին փողոցի թիվ 45-ից մինչև թիվ 75 առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:                  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am