ԵՄ-ն Հունաստանին կոչ է անում դադարեցնել միգրանտների «բռնի» արտաքսումները

Armenpress 20:05, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության միգրացիոն հարցերով բարձրաստիճան պաշտոնյան Հունաստանին կոչ է արել դադարեցնել միգրանտների «բռնի» արտաքսումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

2015-ի միգրացիոն ճգնաժամի ընթացքում դառնալով հիմնական նպատակակետերից մեկը՝ Աթենքն անցած տարի խստացրել է իր քաղաքականությունը՝ ավելացնելով ցամաքային և ծովային պարեկների թիվը, երկարացնելով սահմանային պարիսպը և շատ ավելի խիստ անվտանգությամբ ճամբարներ կառուցելով Թուրքիայի մոտ գտնվող իր կղզիներում:

«ԵՄ արտաքին սահմանը անօրինական հատումներից պաշտպանելը պարտավորություն է: Միգրանտների բռնի և անօրինական արտաքսումները պետք է դադարեցվեն»,- ասել է ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը Հունաստանի նախարարների հետ հանդիպումից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am