Էկվադորի արեւմուտքում մեկ տոննայից ավելի կոկաին են առգրավել

Armenpress 10:08, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադրում ավելի քան մեկ տոննա կոկաին են առգրավել Գուայաքիլ քաղաքի նավահանգստի տարածքում, քաղաք, որը գտնվում Է հարավամերիկյան երկրի խաղաղօվկիանոսյան ափին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ոստիկանությունը: «Գուայաքիլի նավահանգիստներից մեկում բեռնարկղների զննությունից հետո առգրավվել Է մեկ տոննայից ավելի կոկաին, որը թաքցված Է եղել բրնձի պարկերում»,- նշվում Է Twitter-ում գերատեսչության Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բեռը պլանավորվել Էր ուղարկել Նիդեռլանդներ:

Այս պահին իրավապահները փնտրում են թմրամաքսանենգության ցանցի կազմակերպման մասնակիցներին: Մաքսանենգները հաճախ են օգտագործում Էկվադորի տարածքը թմրանյութերը Հարավային Ամերիկայից տարածաշրջանի այլ երկրներ փոխադրելու համար՝ հետագայում Եվրոպա եւ ԱՄՆ առաքելու նպատակով: Տարեսկզբից հանրապետությունում ագրավել են ավելի քան 75 տոննա տարբեր թմրանյութեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am