Ռումինիայում գրանցվել է կապիկի ծաղիկի երեք նոր դեպք

Armenpress 10:22, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի երեք նոր հաստատված դեպքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարակվածները 24, 33 և 38 տարեկան տղամարդիկ են՝ Բուխարեստից:

«Նրանց առողջական վիճակը լավ է, նրանք մեկուսացման մեջ են՝ մեկը հիվանդանոցում, երկուսը՝ տանը: Էպիդեմիոլոգիական հետաքննություն է իրականացվում՝ պարզելու նրանց հետ ուղիղ շփման մեջ գտնված անձանց»,- «Աջերպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է անանուն աղբյուրը:

Մինչ օրս Ռումինիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 9 դեպք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am