Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը

Armenpress 21:44, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 28-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց տարածքում) այրվում է հանքաձյութի ցիստեռն (20 տ), մոտակայքում առկա են մազութով լի տակառներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 47/3 հասցեում գործող ասֆալտի գործարանում:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝  15:53-ին: Այրվել է ցիստեռնից արտահոսած յուղը (մոտ 2 քմ)»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am