1000х90.jpg (78 KB)

Իսպանիայում հայտարարել են, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի ազդի առեւտրային չվերթների վրա

Armenpress 11:20, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժւղովի ժամանակ օդային տարածության վերահսկողության ուժեղացումը չի ազդի առեւտրային չվերթների վրա: Այդ մասին հայտարարել Է Իսպանայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ֆրանսիսկո Բրակոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունիսի 28-ին հաղորդում Է ԷՖԷ գործակալությունը, զինծառայողը պարզաբանել Է, որ օդային տարածությունը «չի փակվել եւ եւ չի փակվի» դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների աաջիկա հանդիպման պատճառով: «Մենք չենք կարող դա անել, որովհետեւ կյանքը պետք Է շարունակվի»,- ճշտել Է Բրակոն: Նրա խոսքով՝ խնդիրն այն Է, որպեսզի «չխոչընդոտենք» քաղաքի «բնականոն գործունեությանը»: «Իր սահմանված երթուղով թռչող ինքնաթիռը սպառնալիք չի ներկայացնում, սառնալիք Է ծագում, եթե այն օդային տարածություն Է ներխուժում առանց թռիչիքի պլանի»,- պարզաբանել Է գեներալ-լեյտենանտը:

Պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի հանդիպումը կկայանա հունիսի 28 – 30-ն Իսպանիայի մայրաքաղաքում: Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման հարցերը եւ անվտանգության ոլորտի համար կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am