Թուրքիայում հայտարարել են հացահատիկի հարցով զբաղվող օպերացիոն կենտրոն ստեղծելու մասին

Armenpress 14:57, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել Է Ստամբուլում հացահատիկի հարցով զբաղվող օպերացիոն կենտրոն ստեղծելու շուրջ փոխհաձայնության հասնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել Է, որ սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցում որոշակի առաջխաղացում կա, բայց մնում են տեխնիկական պահեր, որոնք քննարկումներ են պահանջում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլյութ Չավուշօղլին հունիսի 23-ին հայտարարել Է, որ «հացահատիկի խնդրի» շուրջ Մոսկվայի եւ Կիեւը պայմանավորվածությունների դեպքում Ուկրաինայի ջրային սահմաններից այն կողմ ստեղծվելու Է «անվտանգության գոտի»:

Մենք ստանձնել ենք միջնորդի դեր, եւ շփումների արդյունքում փոխհաձայնություն Է ձեռք բերվել Ստամբուլում օպերացիոն կենտրոն ստեղծելու շուրջ: Մենք հույս ունենք, որ հացահատիկով բեռնված նավերը որքան կարելի Է արագ դուրս կբերվեն: Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ գործընթացի անվտանգ կատարմանը եւ ցանկացած դժբախտ դեպքի կանխմանը»,-Ալթունն ասել Է Il Messaggero իտալական թերթին տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am