1000х90.jpg (78 KB)

Կիևը Գերմանիայից մեկ միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա

Armenpress 15:32, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևը 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:

«Ուկրաինան Գերմանիայից մեկ միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա՝ պետության առաջնային ծախսերը հոգալու համար: Երեկ  դրամաշնորհային ֆինանսավորման նպատակով համաձայնագիր եմ ստորագրել Գերմանիայի կառավարության հետ»,-գրել է նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am