Մոլդովայի նախագահն նախատեսում է առաջիկայում այցելել Կիև

Armenpress 15:14, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է առաջիկայում Կիև այցելելու մտադրության մասին: Այցի  մանրամասների վերաբերյալ նախագահը ոչինչ չի ասել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Prime  հեռուստաալիքի ուղիղ եթերում նա շեշտել է, որ մանրամասներ կհաղորդի այցի վերաբերյալ պայմանավորվածությունները համաձայնեցնելուց հետո:

Մայիսին պաշտոնական այցով Ուկրաինա էին մեկնել Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն և պատգամավոր Լիլիան Կարպը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝  այցը գաղտնի է եղել: Դրա մասին հետո են հայտնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am