Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն Է առաջարկում. Լավրով

Armenpress 11:34, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն Է առաջարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բայց Արեւմուտքը դա չի ցանկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այն ամենը, ինչ մեզնից կախված Էր, մենք արել ենք:

Առաջարկել ենք եւ շարունակում ենք առաջարկել ազնիվ փոխգործակցություն այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: «Նրանք դա չեն ցանկանում»,-հավելել Է նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am