Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել. Նիկոլ Փաշինյան

Armenpress 12:17, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:

«Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան  բռնցքամարտի դպրոցը և  քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը, հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն:

«Մենք պետք է  մեր չեմպիոնների հետ էլ խոսենք, քանի որ այստեղ կա կարևոր մի նրբություն. նրանք նույնպես հետագա կառավարմանը պետք է մասնակցություն ունենան»,-ասաց վարչապետը:

Կառավարության հունիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Չարբախում նախատեսվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am