Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին

Armenpress 17:59, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրի երգիչներ»  երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ ասվում է. « Երջանիկ եմ, որ ունեմ այսչափ սիրող ընկերներ, բարեկամներ և երկրպագուներ: Հայտնում եմ, որ լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել: Իմ մասին ցանկացած հավաստի տեղեկություն կարող եք ստանալ ինձ համար շատ սիրելի՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ֆեյսբուքյան էջից: Ջերմ ողջույներով և սիրով՝ Տիգրան Հեքեքյան»:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ  հունիսի 21-ին Տիգրան Հեքեքյանն ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am