«Ռեինկարնացիա» խումբն ու Հարութ Փամբուկչյանը համատեղ երգ են հրապարակել

Armenpress 11:41, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեինկարնացիա» ռեգի խումբը և հանրահայտ երգիչ Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին են ներկայացրել «Կանցնեն օրեր» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Մանչ Վարդանյանն է:

Հարութ Փամբուկչյանը, որն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, հուլիսի 3-ին «Հարութ Փամբուկչյան-70/2» մենահամերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am