Իռլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Armenpress 16:50, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի արևելքում մայիսի 27-ի երեկոյան հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Իռլանդիայի առողջապահական ծառայությունից:

Նշվում է, որ վարակված անձը չի հոսպիտալացվել:

Իռլանդիայում ուսումնասիրվում է կապիկի ծաղիկով վարակման ևս մեկ դեպք, որը դեռևս հաստատված չէ:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am