Փլուզում Արշակունյաց պողոտայում․ կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 28-ին, ժամը 11։49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է շենքի միջսենյակային պատը (մոտ 7 քմ). կա 3 տուժած: Փրկարարները տուժածներին (Թ․ Մ, Ա․ Հ` ծնված 2005 թ, 3-րդ տուժածի ինքնությունը պարզված չէ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ Ա. Հ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 2 տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։