1000х90.jpg (78 KB)

Իսպանիայի պաշտպանության նախարարը հաստատել է Լատվիայում զենիթահրթիռային համակարգեր տեղադրելու լուրերը

Armenpress 15:55, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը մայիսի 28-ին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է Լատվիայում տեղակայել իսպանական զենիթահրթիռային համակարգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռոբլեսը խոսել է Televisión Española-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ իսպանական El País պարբերականը, հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր: Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am