1000х90.jpg (78 KB)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Armenpress 15:30, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 28-ի  ցերեկը, մայիսի 29-ին, 30-ին, 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը, մայիսի 29-ի, 30-ի, 31-ի, հունիսի 1-ի, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի, 31-ի, հունիսի 1-ի և 2-ի ցերեկն առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 29-ին՝ անձրև և ամպրոպ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am