1000х90.jpg (78 KB)

Շվեյցարական Ալպերում սառցաբեկորների ընկնելու հետևանքով երկու լեռնագնաց մահացել է

Armenpress 12:27, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի հարավ-արևմուտքում Ալպյան լեռներում սառցաբեկորների ընկնելու հետևանքով մահացել է երկու լեռնագնաց, ինը վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Պատահարի հետևանքով սկսված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանվել են 17 լեռնագնացներ, ովքեր տարբեր խմբերով եղել են այդ հատվածում:

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվել են 40-ամյա ֆրանսիացի և 65-ամյա իսպանացի: Ինը վիրավորներից երկուսի վնասվածքները լուրջ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am