Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում

Armenpress 12:03, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր ու զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի անդամները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am